Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Լուկաս Ֆերնանդոն ցանկանում է վերադառնալ մոսկովյան ակումբ, այս մասին հայտնում է վերջինիս գործակալ Մաթեուս դե Ֆարիան։
«Իհարկե, Ֆերնանդոն ցանկություն ունի վերադառնալ Ռուսաստան։ Նա հաստատապես այս ձմռանը նոր ակումբ կունենա։ Ֆերնանդոն ամեն օր մարզվում է և գտնվում է լավ մարզավիճակում»,- Ֆարիայի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Ֆերնանդոն ռուսական ակումբում հանդես է եկել 2016-2019 թվականներին։ Բրազիլացու վերջին ակումբը եղել է չինական Բեյցզին Գոանը», որտեղից հեռացել է օգոստոսին։























































