«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն անդրադարձել է Լա Լիգայի 14-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակին։
«Բավականին կարևոր հաղթանակ էր։ Մենք գտնվում ենք ոչ այնքան լավ իրավիճակում, այդ պատճառով շատ կարևոր է տնային խաղերում լավ ելույթ ունենալը։ Առաջին կեսում ևս կարող էինք գոլ խփել, բայց կարծում եմ՝ հաշիվն արդարացված էր, քանի որ մրցակիցը ևս ուներ երեք ռեալ գոլային պահ, որտեղ մեր բախտը բերեց։
Այս հաղթանակը կարևոր էր այնքանով, որ ինքներս ավելի վստահ լինենք մեր ուժերի նկատմամբ և ծարունակենք աստիճանաբար ավելի ուժեղ դառնալ՝ «որդեգրելով» նոր փիլիսոփայություն։ Հանդիպման վերջում մրցակցի կազմում դաշտ դուրս եկան հարձակողական ոճի մի քանի ֆուտբոլիստներ, և մեր դարպասի մոտ եղավ մի քանի վտանգավոր իրավիճակ։
Հարկավոր է նման դեպքերում բավականին գրագետ պաշտպանվել։ Մեր ակումբի համաիր շատ կարևոր է ունենալ որակյալ ակադեմիա, որի խաղացողները մեզ կօգնեն նման ծանր իրավիճակներում, երբ դժվար է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել»,- այս մասին նշել է իսպանացի կիսապաշտպանը՝ հետխաղյա ասուլիսի ժամանակ։
























































