Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը, ամերիկացու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուլիշիչն անձամբ է ցանկանում փոխել ակումբը, քանի որ «Չելսիի» կազմում չի ստանում բավարար խաղաժամանակ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն։
























































