Կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան և Դավիդ Սիլվան, ինչպես նաև պաշտպաններ Ժերար Պիկեն և Սերխիո Ռամոսը, ընդգրկվել այն խաղացողների նախնական ցանկում, ովքեր կներկայացնեն Իսպանիայի հավաքականը Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Համաձայն իսպանական Sport․es-ի հրատարակության, Իսպանիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե Լա Ֆուենտեն արդեն կազմել և կառավարման մարմնին է ուղարկել խաղացողների նախնական ցուցակը՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի մասնակից թիմերին հնարավորություն են տալիս ներգրավել 23 տարեկանից բարձր երեք խաղացողի:
Նախկինում հաղորդվում էր, որ Իսպանիայի հավաքականի ավագ Ռամոսը ցանկանում է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին: