«Ալֆա Ռոմեոն» հայտարարել է, որ 2022-ի թվականից թիմին կմիանա չինացի ավտոարշավորդ Չժոու Գուանյույը:
Գուանյույը թիմում կփոխարինի իտալացի Անտոնիո Ջովինացիին: Չժոուի թիմակիցը կլինի Վալտերի Բոտասը, որն այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է«Մերսեդեսից»:
Այսպիսով Գուանյույը կդառնա առաջին չինացի պիլոտը Ֆորմուլա 1-ի պատմության մեջ: Նրա հովանավորների շնորհիվ «Ալֆա Ռոմեոն» կստանա 25 մլն եվրո գումար: