Նոյեմբերի 17-ին կայանալիք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Ուրարտու» — ԲԿՄԱ հանդիպման առաջին հարվածը կկատարի հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ «Ուրարտու» — ԲԿՄԱ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18։30-ին։
























































