VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացավ «Էրեբունի»-«Գյումրի» հանդիպումը։
«Էրեբունին» 92-82 հաշվով առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը Ջալիլ Մայերսն էր (Էրեբունի)՝ վաստակած 31 միավորով:
Նա նաև 18 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։