«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աջակցում է Զինեդին Զիդանի՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակմանը: Պորտուգալացին այս տարբերակն արդեն քննարկել է ակումբի ղեկավարության հետ և հավանության է արժանացրել այս գաղափարը: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:
Ռոնալդուն Զիդանի գլխավորությամբ հանդես է եկել «Ռեալի» կազմում: Իրենց համատեղ աշխատանքի ընթացքում «Արքայական ակումբը» 3 տարի անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանն այնքան էլ հետաքրքրված չէ ՄՅՈՒ-ն գլխավորելու տարբերակով, բայց մանկունիացիների ղեկավարությունը հույս ունի, որ Ռոնալդուի և Վառանի ներկայությունը կհամոզի ֆրանսիացուն:
























































