The Sun պորտալը կազմել է ամենախոշոր փոխհատուցումների ցուցակը, որոնք մասնագետները ստացել են իրենց հետ պայմանագրերը խզելու համար։
Այս ցուցակում առաջատարն է Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Իտալացին «Չելսիից» հեռացվելու համար ստացել է 30,6 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն է․ պորտուգալացուն վճարվել է 22,9 և 21 միլիոն եվրո «Չելսիից» և «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացնելու համար:
Առաջատարների եռյակը եզրափակում է Ֆաբիո Կապելոն, ում Ռուսաստանի հավաքականից հեռացման համար վճարվել է 15,6 միլիոն եվրո փոխհատուցում։























































