Լիոնել Մեսսիի նախկին ակումբը ՝«Նյուելս Օլդ Բոյսը», որում հարձակվողն իր առաջին քայլերն է արել ֆուտբոլում, հրապարակել է տեսանյութ՝ հարձակվողի հազվագյուտ կադրերով։ Տեսանյութում Մեսսին երիտասարդ տարիքում մեկնաբանություններ է տալիս խաղից հետո:
Հարցին, թե ում է նվիրելու իր հաջորդ գոլը, Մեսսին պատասխանել է. «Ես այն կնվիրեմ հորս, հորեղբորս, իմ ամբողջ ընտանիքին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ճանաչում են»:























































