Մադրիդի «Ռեալը» նախատեսում է երկարաաձգել ակումի պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ պայմանագրի ժամկետը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Արքայական ակումբի» ղեկավարույունը գոհ է բրազիլացու ցուցադրած խաղից և նախատեսում է մոտ ժամանակներս վերջինիս հետ սկսել բանակցությունները՝ նոր պայմանագրի կնքման շուրջ։
Միլիտաոյի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ լրանում է 2025 թվականի ամռանը։ Պաշտպանն իսպանական գրանդ է տեղափոխվել 2019 թվականին։
























































