«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի վնասվածքը, որը նա ստացել էր «Սելտայի» դեմ Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում (3-3), այնքան էլ լուրջ չէր, որքան ի սկզբանե ենթադրվում էր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա իսպանացին վնասել է ձախ ազդրի մկանը և կարող է բաց թողնել չորսից վեց շաբաթ։
Ֆատիի ապաքինումը կտևի մոտ երեք շաբաթ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում ութ խաղում խփել է չորս գոլ:
























































