VBET Ա-Լիգայում կայացավ հերթական հանդիպումը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Արարատը» և ՖԻՄԱ-ն:
«Արարատ»-ը, անցկացնելով իր առաջին հանդիպումը, կարողացավ 115-98 հաշվով առավելության հասնել ՖԻՄԱ-ի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը Մայքլ Սպարկսն էր (Արարատ)՝ վաստակած 43 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում: