Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 9-ին ժամանեց Ֆրանսիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Մ-21 ԵՎՐՈ որակավորման H խմբի Ֆրանսիա Մ-21 — Հայաստան Մ-21 հանդիպմանը։ Մեր թիմը ժամանեց Լիոնի օդանավակայան, որտեղից ավտոբուսով կմեկնի մրցավայր՝ Գրենոբլ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը Գրենոբլ է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան — «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Փիլոյան — ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան — ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
Տիգրան Այունց — «ՈՒրարտու»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
Գևորգ Տարախչյան — «Սևան»
Միքայել Միրզոյան — ԲԿՄԱ
Արամ Խամոյան — ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ
Հարձակվողներ
Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյանը և Արմեն Հովհաննիսյանը չեն մեկնել Ֆրանսիա վնասվածքի պատճառով։ Երջանիկ Ղուբասարյանը, Անտոնի Կազարյանը և Արտյոմ Գյուրջյանը թիմին կմիանան Ֆրանսիայում։