«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հայտնվել է «Յուվենտուսի» տրանսֆերային կարճ ցուցակում, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն, ֆրանսիացին բյանկոներիների մի քանի թիրախներից մեկն է, եթե նրանք բաց թողնեն «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:
«Յուվեի» դիտակետում հունվարյան տրանսֆերային պատուհանից առաջ հայտնվել են նաև Մաուրո Իկարդին, Դարվին Նունյեսը, Ալեքսանդր Լակազետը և Ջանլուկա Սկամական: