«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Նունո Էշպիրիտու Սանտոն մեկնաբանել է լոնդոնյան ակումբից հեռացումը։
«Վերջին մի քանի շաբաթները, մեղմ ասած, բուռն էին: Սա ֆուտբոլ է՝ ամենադաժան սպորտաձևը։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ես ճանաչվեցի ամսվա լավագույն մարզիչ, իսկ հիմա մի քանի օր է, ինչ հեռացվել եմ «Տոտենհեմից»:
Սա կյանք է, ես առաջ եմ շարժվում՝ փնտրելով հաջորդ մարտահրավերը և վերջապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին։ Երբ ես եկա այս մեծ ակումբ, մտածում էի, որ կարող եմ բերել տիտղոսներ, բայց ամեն ինչ չընթացավ ըստ պլանի:
Այսքանը, մենք ապրում և սովորում ենք, ես բոլորիդ տեղյակ կպահեմ իմ ապագայի վերաբերյալ և կրկին շնորհակալություն կհայտնեմ մշտական աջակցության համար»,- Instagram-ում գրել է Սանտուն։