«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ կարող էր ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբում, իսկ հետ գլխավորել թիմը։
«Այո, բանակցություններ են եղել։ Խոսքը Տիտեի օգնականի դերի մասին էր։
ԱԱ-22-ի ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ կդառնայի, բայց իմ առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալն էր»,- մեջբերում է Չավիին Get Spanish Football News-ը։
Հիշեցնենք, որ երեկ Չավին ներկայացվեց որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։