«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել իր խաղային կարիերան։
«Դեռ չեմ որոշել, թե երբ եմ ավարտելու կարիերաս: Ընդհակառակը, ցանկանում եմ շարունակել խաղալ որքան հնարավոր է երկար և չմտածել հեռանալու մասին։ Ես չեմ ուզում լինել այն խաղացողներից, ովքեր հետո ափսոսում են, որ չեն շարունակել խաղալ:
Ես պատրաստվում եմ շարունակել աշխատել։ Ես կխաղամ այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը զգացվում է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
40-ամյա Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2022-ի ընտրական խաղերին։
























































