«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն հրավիրվել է Անգլիա, հաղորդում է «Երեք առյուծների» մամուլի ծառայությունը։
21-ամյա կիսապաշտպանն առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2022 թվականի նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերում Անգլիայի հավաքականին չեն օգնի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ջեյմս Ուարդ-Փրոուզը։
Նոյեմբերի 12-ին Անգլիան սեփական հարկի տակ կխաղա Ալբանիայի հետ, իսկ նոյեմբերի 15-ին Սան Մարինոյի հետ: