«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհություն է հայտնել ակումբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Այստեղ ստիպված եմ պաշտպանվել ու թաքցնել զգացմունքներս կապված այստեղ կատարվողի հետ։ Գուցե, մի օր հասկանամ, թե ինչու են որոշ բաներ տեղի ունենում։ Իրավիճակներ կան, որոնք երկար տարիներ գաղտնի են մնում։ Մի օր ես կհասկանամ։
Քանի դեռ դա մաթեմատիկորեն անհնարին չի դարձել, ես շարունակելու եմ ասել, որ 4-րդ հորիզոնականը մեր նպատակն է։
Ես 3 տարվա պայմանագիր ունեմ։ Այս մրցաշրջանը կարող է հիվանդագին դառնալ թե՛ հոգու, թե՛ մարմնի համար, բայց ինձ համար դեռևս շատ կարևոր է հասկանալ այն, ինչը չի հաջողվել հասկանալ մինչև ակումբ գալը։ Հիմա ես ավելին գիտեմ, քան երկու ամիս առաջ»,- ասել է Մոուրինյուն Sky Sport-ին։
























































