«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Բրունո Ֆերնանդեշը պահանջում են ակումբի գլխավոր մարզիչ Օլե Գունար Շուլշերի հրաժարականը։
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, երկու պորտուգալացիներից բացի, ակումբի ևս մի քաի ֆուտբոլիստներ դժգոհ են նորվեգացի մասնագետի կատարած աշխատանքից և այդ մասի արդեն բարձրաձայնել են։
Այս ամենին զուգահեռ «կարմիր սատանաների» ղեկավարությունը ցանկանում է Սուլշերին պահել մինչև ընթացիկ մրցաշրջաանի ավարտը։
Նշվում է, որ 48-ամյա մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն համարվում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» զարգացման բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկը։
























































