«Նյուքասլի» բանակցությունները Մարկ Օվերմարսի հետ ավարտվել են անհաջողությամբ, հայտնում է The Athletic-ը:
Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռք բերված Պրեմիեր լիգայի ակումբը լեգենդար հոլանդացուն առաջարկել էր «Նյուքասլի» տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն Օվերմարսը նախընտրել է մնալ «Այաքսում»:
Կաչաղակները, որոնց ֆինանսական հնարավորություններն այժմ գործնականում անսահմանափակ են, փորձում են պահպանել իրենց տեղը Պրեմիեր լիգայում (նրանք կիսում են վերջին տեղը «Նորվիչի» հետ):
«Նյուքասլի» հավանական մարզիչների թվում է նաև «Շախտյորի» և «Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։
























































