«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Դանդի Յունայթեդի» պաշտպան Կեեր Սմիթի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, բացի երկու գրանդ ակումբներից, 16-ամյա շոտլանդացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Էվերթոնը» և «Ասթոն Վիլան»։
Սմիթի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 100 հազար եվրո։ Երիտասարդ ֆուտբոլիստը կարող է հանդես գալ ինչպես կենտրոնական պաշտպանի դիրքում, այնպես էլ պաշտպանության երկու եզրերում։ Պաշտպանը «Դանդի Յունայթեդի» հիմնական թիմի կազմում հասցրել է մասնակցել 11 հանդիպման։
























































