Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել ԱՊԼ-ի ակումբներից մեկը։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը դիտարկում է անգլիացի մասնագետին առաջարկ կատարելու տարբերակը։
Հիշեցնենք, որ այդ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից վերջերս հեռացվել էր Դին Սմիթը։
Բացի Ջերարդից, «Ասթոն Վիլան» դիտարկում է նաև «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլի տարբերակը։
























































