Թոփ-5 լիգաներում այս հանգստյան օրերին կայացան հերթական տուրի հանդիպումները։ Հատկանշական է, որ եվրոպական այս թոփ առաջնություններում միայն 2 թիմ է, որ դեռևս պարտություն չի կրել։
Այս երկու թիմերն էլ ներկայացնում են Ա Սերիան․
«Նապոլի» – 10 խաղ․ 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի
«Միլան» – 10 խաղ․ 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի
Մինչ երեկ այս ցուցակում էին նաև «Լիվերպուլը», որը սակայն արտագնա խաղում զիջեց «Վեստ Հեմին», ինչպես նաև «Ֆրայբուրգը», որը շաբաթ օրը զիջեց «Բավարիային»։
























































