«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը (3-2):
«Ինձ համար միշտ դժվար է եղել հաղթել «Լիվերպուլին» իմ ողջ կարիերայի ընթացքում։ Նրանք շատ լավ թիմ են, ուստի ես շատ գոհ եմ, որ այսօր կարողացանք հաղթել։ Նույնիսկ երբ մենք հաղթում էինք 3-1 հաշվով, ես անհանգիստ էի:
Այս արդյունքը վկայում է, որ մենք բարձր տեղերի համար պայքարելու լավ հնարավորություններ ունենք։ Ես անչափ հպարտ եմ։ Հիմա մենք ձգտում ենք Չեմպիոնների լիգային»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Վեսթ Հեմը» վաստակել է 23 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Լիվերպուլին»: Այժմ լոնդոնյան ակումբը 3-րդ տեղում է, իսկ լոնդոնցիները 22 միավորով 4-րդ տեղում են։