Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը «Վալենսիայի» հետ:
Մադրիդյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Սուարեսը, Վրսալկոն ու Գրիզմանը։
Տանտերերը 92-րդ րոպեին կրճատեցին, իսկ 96-ին հավասարեցրին հաշիվը: Երկու գոլն էլ խփեց Հուգո Դուրոն։
Այս խաղից հետո Ատլետիկոն 23 միավորով 4-րդն է։
























































