Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոթար Մաթեուսը նշել է այն թիմերին, որոնց համարում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի գլխավոր հավակնորդները և բացատրել, թե ինչու չի հավատում իսպանական գրանդի հաջողությանը։
«Ինձ համար Չեմպիոնների լիգայում ֆավորիտներն են «Չելսին», «Լիվերպուլը», «Սիթին» և «Բավարիան»:
«Բարսելոնան» իր խնդիրներն ունի, «Աթլետիկոն» միշտ էլ վտանգավոր թիմ է եղել, բայց նրանք այնքան էլ լավը չեն, որքան «Լիվերպուլը» կամ «Սիթին»:
Ռամոսի հեռանալով Մադրիդի «Ռեալը» կորցրեց իր յուրահատկությունը. Ալաբան, ով եկել է ակումբ, հիանալի խաղացող է, բայց նա նման անհատականություն չէ։ Նա Ռամոսի նման առաջատար չէ»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։