Նոյեմբերի 7-ին «Վեսթ Հեմը» Լոնդոնում կընդունի «Լիվերպուլին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում։
«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն այս հանդիպմանը Պրեմիեր լիգայի ռեկորդ սահմանելու հնարավորություն ունի։
Եգիպտացին գոլ է խփել Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «կարմիրների» առաջին հինգ արտագնա հանդիպումներում՝ կրկնելով «Արսենալի» հարձակվող Թիերի Անրիի 2001/02 մրցաշրջանի ռեկորդը:
Ավելի վաղ Պրեմիեր լիգայի պատմության մեջ մրցաշրջանի մեկնարկում ոչ ոք գոլ չի խփել առաջին վեց արտագնա խաղերում: Այդ մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։