«Ատալանտան» երեկ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի արտագնա խաղում հաղթել է «Կալյարիին»։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։
Բերգամոյի ակումբի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի համար այս հաղթանակը 200-րդն էր Ա Սերիայում՝ գլխավոր մարզչի պաշտոնում։
63-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Ջենովան», «Պալերմոն» և «Ինտերը»:
«Ատալանտան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացել է չորրորդ հորիզոնական։