«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես հայտնում է Eurosport-ը, 28-ամյա խաղացողը հունվարին որոշել է հեռանալ ակումբից՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:
Նշվում է, որ ՄՅՈՒ-ն ձմռանը կփորձի վաճառել Լինգարդին, որպեսզի նա 2022 թվականի ամռանը չհեռանա որպես ազատ գործակալ։
Այս մրցաշրջանում Լինգարդը մասնակցել է 8 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։