«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հրաժարվել է փոխարինման մտնել Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (3-3)։
Կատալոնական ակումբի պահեստայինների նստարանին մոտ գտնվող լրագրողները հայտնում են, որ բրազիլացին երկրորդ կեսում սկսել է նախավարժանք անել, բայց հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ։
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերխի Բարխուանը հրաժարվել է պատասխանել այս մասին հարցին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ․
«Ես ուշադրություն չեմ դարձնում նախավարժանք անող ֆուտբոլիստներին, կամ նրանց, ովքեր գտնվում են պահեստայինների նստարանին։ Ես հետևում եմ խաղին․ սա մեծ պատասխանատվություն է»,- ասել է Բարխուանը։
























































