Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, հայտնում է Diario AS-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն սրտի հետ կապված խնդիրներ ունի, ուստի երկար ժամանակ բացակայելու է։ «Բարսելոնան» մտադիր է հունվարին պայմանագիր կնքել 34-ամյա ուրուգվայցու հետ։
Transfermarkt-ը Կավանիի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում Էդինսոնը անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։