Անգլիացի Էդի Հաուն կդառնա «Նյուքասլի» գլխավոր մարզիչը, հայտնում է Sky Sports-ը։
Կողմերը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել պայմանագրի շուրջ, որը նախատեսված է 2,5 տարի ժամկետով։
43-ամյա Հաուն նախկինում աշխատել է «Բորնմութում» և «Բարնլիում»: «Նյուքասլի» նոր սեփականատերերին դուր է եկել մարզչի կարծիքն ակումբի ապագայի վերաբերյալ։
«Նյուքասլը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը, 10 տուրերում վաստակելով 4 միավոր։
