«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով իր ակումբին փրկել է պարտությունից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում (2-2)։
«Ես չեմ տեսել «Յունայթեդ» — «Ատալանտա» հանդիպումը, բայց ես պատրաստվում եմ վերլուծել ամեն ինչ և տեսնել, թե ինչ խաղ են նրանք ցուցադրում, որպեսզի հասկանամ, թե որքան լավն են նրանք:
Նրանք ունեն պատմության լավագույն խաղացողներից մեկին՝ գոլ խփելու մեքենա: Մարդիկ վրդովվեցին, երբ ասացի, որ «Բրյուգեի» դեմ խաղն ավելի կարևոր է, քան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը։ Իսկ ամենակարևոր խաղն այս պահին «Յունայթեդի» հետ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ ոքին՝ 4,05 իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,75։