Հարձակվող Սադիո Մանեն Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» կազմում 21 գոլ է խփել։
Սենեգալցին աչքի է ընկել մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:0):
Չեմպիոնների լիգայում «կարմիրների» կազմում խփած գոլերի քանակով Մանեն ակումբի պատմության մեջ բարձրացել է երկրորդ տեղ՝ հավասարվելով Սթիվեն Ջերարդին։
Մուհամեդ Սալահը 30 գոլով գլխավորում է «Լիվերպուլի» ռմբարկուների ցուցակը Չեմպիոնների լիգայում։
























































