«Ալ Սադի» գլխավոր մարզիչ և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է կատալոնական ակումբ՝ գլխավոր մարզչի պաշտոնում իր հնարավոր վերադարձի մասին տեղեկատվությունը։
«Ակումբները բանակցություններ են վարում. չեմ կարող ավելին ասել, բայց ես դրական եմ տրամադրված։
Նրանք պետք է համաձայնության գան։ Երկու ակումբներն էլ գիտեն իմ դիրքորոշումը, և հուսով եմ, որ ամեն ինչ շուտով կլուծվի։
Ես շատ ուրախ կլինեմ վերադառնալ տուն, հուսով եմ, որ դա տեղի կունենա։ Վերադառնալը հետաքրքիր քայլ կլիներ իմ կարիերայում: Տեսնենք, արդյոք դա տեղի կունենա՞: Այժմ ես ճաշելու եմ «Ալ Սադի» և «Բարսայի» ղեկավարների հետ»,- ասել է Չավին Esport 3-ին տված հարցազրույցում։
























































