«Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է եկել «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավիի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մարզիչը կատալոնական թիմում ավելի քիչ կվաստակի, քան քաթարականում։ Սակայն այդ գումարը կարող է ավելանալ բոնուսների տեսքով, եթե ակումբը հասնի իր նպատակներին:
Այժմ մնում է համաձայնության գալ «Ալ-Սադի» ղեկավարության հետ, դրա համար «Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Դոհա։
Չավին առաջնահերթ տարբերակն է «կապտանռնագույնների» համար։ Առայժմ մարզչի պարտականությունները կատարում է Սերխի Բարխուանը։