Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի նկատմամբ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողին գնելու հնարավորությունը։
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով աշխատել է նրա հետ, երբ մարզել է «Նապոլին», ցանկանում է կիսապաշտպանին տեսնել Մադրիդում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ռուիսը «Նապոլիի» կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։
























































