«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է աստղային հարձակվողների հետ աշխատելու մասին։
«Չելսին» և ՊՍԺ-ն ոճով և կազմակերպվածության առումով հակադիր թիմեր են։ Փարիզում ես ասես սպորտի նախարար լինեի, շփվում էի աստղերի ընտանիքների ու ընկերների հետ։
Իսկ Լուկակուի հետ աշխատելն ավելի հեշտ է, քան Մբապեի և Նեյմարի», — ասել է գերմանացին La Gazzetta dello Sport- ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել էր հարձակվող Ռոմելու Լուկակուի հեռանալն իտալական ակումբից։ Մանրամասներն՝ այստեղ։
























































