Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է հարձակվող Ռոմելու Լուկակուի հեռանալն իտալական ակումբից։ 2021 թվականի օգոստոսին բելգիացին տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։
«Լուկակուն վաճառվեց 115 միլիոն եվրոյով, իսկ մենք Ջեկոյին անվճար վերցրինք։ Խաղադաշտում դա ոչ մի տարբերություն չտվեց:
Լուկակուն հեռացավ «Ինտերից» երկու անգամ ավելի շատ վաստակելու համար։ Իտալիայում նման գումարներ պարզապես չկան։ Հիմա մենք չենք կարող այդքան մեծ ներդրումներ անել։ Ինձ թույլ չէին տա 75 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Լուկակուին: Մենք պետք է կրճատենք ծախսերը»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Corriere della Sera-ն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոմելուն անցկացրել է 7 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացու աշխատավարձը «Չելսիում» կազմում է տարեկան 12 միլիոն եվրո։