ATP-ի պաշտոնական կայքը հրապարակել է հոկտեմբերի 18-ի դրությամբ աշխարհի լավագույն թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Թոփ 10-ում մի քանի փոփոխություն է տեղի ունեցել: Ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը կորցրել է մեկ դիրք և այժմ նա 6-րդ տեղում է: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նահանջել է երկու հորիզոնականով և դուրս մնացել լավագույն 10-ից․ այժմ նա 11-րդ տեղում է: Նորվեգացի Կասպեր Ռուդը բարձրացել է 9-րդ տեղ, լեհ Հուբերտ Հուրկաչը` 10 -րդ:
ATP վարկանիշային աղյուսակը՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ
1: Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 11430 միավոր
2 (2): Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 9630
3 (3): Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 7995
4 (4): Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 6930
5 (6): Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 5635
6 (5): Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 5560
7 (7): Մատեո Բերետինի (Իտալիա) — 4858
8 (8): Դոմինիկ Թեմ (Ավստրիա) — 3815
9 (10): Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3615
10 (12): Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 3378