Հունաստանում ավարտվել է սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Մրցումների վերջին օրը հայ սամբիստները նվաճել են ևս երկու մեդալ. երիտասարդների մրցապայքարի 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Գոռ Հարությունյանը, երիտասարդների 98 կգ քաշային կարգում Գրիգոր Բեկնազարյանը պարտվել է միայն եզրափակչում և նվաճել արծաթե մեդալ:
Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք կվերադառնան մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մեդալով: