«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն շուտով կարող է լքել ակումբը: Այս մասին հաղորդում է fichajes.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում 26-ամյա ֆրանսիացուն վճարել տարեկան 7 միլիոն եվրո:
Կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական հավակնորդը «Նյուքասլն» է: