Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Indian Wells (ԱՄՆ) «Մասթերսի» չորրորդ փուլ:
1/16 եզրափակիչ փուլում աշխարհի 29-րդ ռակետը երկու սեթում հաղթեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային, ով ATP վարկանիշում զբաղեցնում է 16-րդ տեղը: 1 ժամ 4 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6: 0, 6: 4 հաշվով՝ հօգուտ Խաչանովի:
Մրցաշարի հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի Նիկոլոս Բասիլաշվիլիի (Վրաստան) հետ:
Հույն Ստեֆանոս Ցիցիպասը ևս դուրս եկավ Indian Wells մրցաշարի 4-րդ փուլ: 3-րդ տուրում Ցիցիպասը կամային հաղթանակ տարավ իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ՝ 2: 6, 6: 3, 6: 4:
Հանդիպումը տևեց 2 ժամ 4 րոպե: Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ցիցիպասը կմրցի ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ։
Նաև 1/8 եզրափակչում հանդես կգա ֆրանսիացի Գաել Մոնֆիսը: Նա վստահ հաղթանակ տարավ հարավաֆրիկացի Քևին Անդերսոնի նկատմամբ` 7:5, 6:2: Հաջորդ փուլում Մոնֆիսը հանդիպելու է գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ, ով հետագա պայքարից դուրս է թողել Էնդի Մարեյին: