Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոսել է «Բարսելոնայի» ներկայիս վիճակի մասին։
«Դեռ կարծո՞ւմ եմ, որ Կումանը գերազանց աշխատում է «Բարսելոնայում»։ Չգիտեմ (ծիծաղում է՝ խմբ․)։ Իսկապես կարծում եմ, որ դա շատ բարդ աշխատանք է, նա «Բարսելոնայում» հայտնվեց ցանկացած մարզչի համար վատագույն շրջանում։ Ես դիտում եմ թիմի բոլոր խաղերն ու «Լեսթերից» հետո այն իմ երկրորդ թիմն եմ համարում։ Միշտ հետևում եմ նրանց։ Եվ վերջին տարիներին մտածում էի․ «Ի՞նչ կլիներ այս թիմի հետ, եթե Լեոն մի օր այնտեղ հայտնված չլիներ»։ Հիմա տեսնում ենք պատասխանը»,- Լինեկերի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ 8-րդ տուրից հետո «Բարսելոնան» 12 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է և մեկ խաղ պակաս է անցկացրել։
























































