«Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Սանդրոն խոստովանել է, որ զղջացել է լոնդոնյան ակումբից հեռանալու համար։ Նա «Տոտենհեմում» հանդես է եկել 2010-14 թվականներին, ապա տեղափոխվել «Քուինզ Պարկ Ռեյնջերս»։ 2020 թվականից Սանդրոն խաղում է բրազիլակա «Գոյասում»։
«Կարիերայիս ամենամեծ սխալը «Տոտենհեմից» հեռանալն է եղել։ Պայմանագրով դեռ երկու տարի ունեի, ակումբում բոլորին սիրում էի։ Այդ իրավիճակում սխալ որոշում կայացրի, որովհետև լավ ծանրութեթև չէի արել տեղափոխությունս։ Ուղղակի ասացի․ «Ուզում եմ հեռանալ»։ Բայց լավ չմտածեցի իրավիճակի մասին։ Երբ որոշեցի տեղափոխվել «ՔՊՌ», վրդովված էի։ Չի կարելի որոշում կայացնել, երբ բարկացած ես։ Պիտի թողնել էմոցիաներն անցնեն, ապա հանգիստ որոշել»,- Սանդրոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Տոտենհեմի» կազմում բրազիլացին անցկացրել է 81 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ։























































