«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր-լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Սեպտեմբերին «Փյունիկը» Մելիքյանի գլխավորությամբ 3 խաղ է անցկացրել, տարել 2 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի: Թիմը ոչ մի գնդակ բաց չի թողել:
«Փյունիկը» անցած ամսին 7 միավոր է վաստակել: