«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ 27-ամյա արգենտինացու հետ համաձայնությունը վերջին փուլում է: Պայմանագիրը շուտով կկնքվի, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի ամառ:
Դիբալան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից: 2021/22 մրցաշրջանում 27-ամյա արգենտինացին թիմի կազմում անցկացրել է 3 հանդիպում :




























































