Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է ՈԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի` Իտալիայի դեմ խաղի սպասելիքներով:
«Մենք շատ կցանկանայինք հաղթել այս մրցաշարում, և, որքան էլ տարօրինակ է, մենք խաղալու ենք Եվրոպայի գործող չեմպիոնների հետ իրենց դաշտում: Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ մակարդակի ֆուտբոլ կարող ենք ցուցադրել Եվրոպայի չեմպիոնների դեմ այն մարզադաշտում, որտեղ երկրպագուների մեծ մասը կաջակցի Իտալիային: Ավելի լավ մոտիվացիա չի կարող լինել: Չեմ համբերում խաղին: Անկասկած, Իտալիան ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղաոճերից մեկն ունի: Վստահ եմ, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե թիմերից յուրաքանչյուրը ինչին կկարողանա հակադրել», — Էնրիկեի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ -ի պաշտոնական կայքը: